Լուսավորչի փողոցում գտնվող հագուստի խանութում հրդեհ է բռնկվել, մեկնել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

ԱԻՆ

 

Դեկտեմբերի 7-ին, ժամը 10:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գր․Լուսավորիչ 12 հասցեում գտնվող հագուստի խանութում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 12։21-ին։

  --00—ՄՀ