Նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը և ոչ մի խնդիր չի լինի․ Ալիևը կրկին սպառնում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ալիև

Հայաստանից ժամկետներ եմ ակնկալում ստանալ, թե երբ կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել մեզ: Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան կանգնեցնել մեզ: Ես ասում էի, որ մեզ հայտնեն ամսաթիվը՝ երբ կազատեն մեր հողերը, և մենք կդադարեցնենք: Այսօր էլ եմ ասում․ նշե՛ք ամսաթիվը, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը և ոչ մի խնդիր չի լինի»,- նշել է Ալիևը:

Ալիևը հավելել է, որ լավ կլիներ, եթե այդ հարցը լուծվեր կառուցողական ճանապարհով, բանակցությունների և փոխըմբռնման եղանակով:

--00--ԱՀ