Իջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

շտապ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 6-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացել, որ կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է Իջևան քաղաքի լճի մոտակայքում: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Ռ. Գ., ծնված 1962 թ.) և «Mercedes» մակնիշի ավտեմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնված 1975 թ.): ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտեմեքենան կողաշրջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Բեռնատար ավտոմեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս է բերվել երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երթևեկելի։

--00--ԱՀ