Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքի բռնագանձման պահանջով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Ինչպես տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ 

Դատախազությունը պահանջում է, որպեսզի դատարանը բռնագանձի Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը:

Հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը։