ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24 News
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` 11:00-ի դրությամբ: ՏԻՄ ընտրություններին 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15 տոկոսը։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում. այստեղ քվեարկել է քվեարկության իրավունք ունեցողների 6,07 տոկոսը, իսկ ամենացածրը` 1,87 տոկոս, Արմավիրում: Ցածր մասնակցային ցուցանիշ է գրանցվել նաև Էջմիածնում. այստեղ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 3,14 տոկոսը:
Վանաձորում մասնակցությունը կազմել է 5,64 տոկոս, Արարատում՝ 7,78 տոկոս, Մասիսում՝ 7,18 տոկոս, Թալինում՝ 7,67 տոկոս, Էջմիածնում՝ 3,14 տոկոս:
--00--ԱԹ