Կորոնավիրուսի պատճառով Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Վանո Սիրադեղյանի հուղարկավորությանը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

Լևոն Տեր Պետրոսյան

Կորոնավիրուսային համավարակի պատճառով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ներքին գործերի նախկին նախարար, գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը։

24 News-ի տեղեկություններով՝ բժիշկները խորհուրդ են տվել զերծ մնալ մարդաշատ վայրերից։

Տեր-Պետրոսյանը վարակված եղել էր կորոնավիրուսով, ինչի մասին հայտնի էր դարձել ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել էր նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Սիրադեղյանի հուղարկավորությանը ներկա է եղել առաջին նախագահի որդին՝ Դավիթը։

Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին, 75 տարեկանում։ Գործչի մահվան մասին հոկտեմբերի 16-ին հայտնել էր «4-րդ իշխանություն» թերթի կայքը՝ նշելով, որ այդ մասին գուժում են Վանո Սիրադեղյանի ընտանիքը՝ որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, կինը` Ռուզան Տոնոյանը։

Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Սիրադեղյանի հոգեհանգիստը, իսկ այսօր նրա մարմինն ամփոփվեց հայրենի Տավուշի մարզի Կոթի գյուղում։

--00—ՄՀ  

Տեսանյութեր