Ադրբեջանցիները կանխել են իրանից 137, 339 կգ քաշով հերոինի տեղափոխումը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

հերոին

Ադրբեջանի մաքսավորները Իրանից հերոինի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեպք են կանխել։ Այս մասին հայտնում է երկրի Պետական ​​մաքսային կոմիտեի (ՄՊԿ) մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ Աստարայի մաքսակետում բեռնատար է կանգնեցվել, որը տարանցիկ ճանապարհով Իրանից Ղազախստան էր շարժվում Ադրբեջանի տարածքով։

Ռենտգեն հետազոտությամբ բեռնատարում հայտնաբերվել է 137, 339 կգ քաշով հերոին պարունակող 171 ծանրոց։ Հերոինի նման խմբաքանակի արժեքը եվրոպական սև շուկայում գերազանցում է ավելի քան 9,4 մլն դոլարը։

 --00—ՄՀ  

Տեսանյութեր