ՀԾԿՀ-ն ընտրվել է ԵՄ ԱլԳ երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի նախագահող

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

ՀԾԿՀ

Այսօր Ուկրաինայի Կիև քաղաքում տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) 18-րդ լիագումար ժողովին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող։

Նշված ցանցի փոխնախագահող է ընտրվել Չեխիայի հեռահաղորդակցության հանձնաժողովը (CTU):

Հարկ է նշել, որ EaPeReg ցանցի կազմում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի՝ հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինները:

--00—ՄՀ  

Տեսանյութեր