ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ԱՀԿ-ն դեռևս տեղեկություն չունի կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի հետևանքով մահվան դեպքերի մասին: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ այս մասին հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը:
«Դեռևս չեմ տեսել արձանագրություններ մահվան դեպքերի մասին, որոնք կապված կլինեն «Օմիկրոն» հիմնամանրէի հետ: Բայց մենք վկայություններ ենք հավաքում, և դրանք ավելի շատ կլինեն, քանի որ շատ երկրներ են թեստավորում մարդկանց և հետևում վիրուսի տարածմանը»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:
--00--ԿԿ