Չենք աջակցի կառավարության, որը հանձնում է մեր նախնյաց հայրենիքը․ ՀՅԴ-ականների ակցիան՝ Գլենդելում 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության առջև՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի բռնապետությունների: Հայ երիտասարդաց դաշնակցությունը նաև հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Մենք չենք կարող և չենք աջակցի ցանկացած կառավարության, որը հանձնում է մեր նախնյաց հայրենիքը, առաջնահերթություն չի համարում գերության մեջ գտնվող մեր զինվորների վերադարձը, նորմալացնում է հարաբերությունները ցեղասպան հարևանների հետ և ջնջում Արցախը քարտեզի վրայից: Մենք չենք ընդունում սա՝ որպես մեր հայրենիքի ճակատագիր:

Մենք կընդդիմանանք մեր հողերում թուրքական և ադրբեջանական գերակայությանը: Մենք ընդդիմանում ենք հայ ժողովրդի բռնապետական ճնշմանը պետության կողմից, որը ցանկանում է ջնջել մեզ երկրի երեսից: Մենք կշարունակենք ընդդիմանալ, մինչև որ խաղաղության և ներդաշնակության արժեքները չմտնեն մեր սահմաններ: Սա դիմադրություն է», - ասվում է հայտարարության մեջ:

նկար

--00—ԼՄ