Հվ․ Աֆրիկայում պարզվել է՝ օմիկրոնի շտամը պատվաստվածների մոտ հիվանդության ծանր ձևեր չի առաջացնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

օմիկրոնն

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը ծանր հիվանդություններ չի առաջացնում COVID-19-ի դեմ պատվաստված մարդկանց մոտ, սակայն նրանք, ովքեր չեն պատվաստվել, կարող են հայտնվել հիվանդանոցում։ Նման հայտարարություն է արել Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարար Ջո Պաահլան, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

««Օմիկրոնը» շտամը պատվաստված մարդկանց մոտ առաջացնում է թեթև հիվանդություն, բայց ավելացնում է հոսպիտալացվածների թիվը չպատվաստվածների շրջանում»,- ասել է նա։

Պաահլան նաև հայտնել է, Հարավային Աֆրիկան ​​գտնվում է կորոնավիրուսային համաճարակի 4-րդ ալիքի եզրին:

«Վերջին 7 օրվա ընթացքում COVID-19-ի դեպքերի թիվը կտրուկ աճել է: Ներկայիս ալիքի աճը շատ ավելի կտրուկ է, քան 3 նախորդները»,-ասել է նա: 

--00—ԼՄ