Արցախի նախագահը մի շարք ՀԿ-ների հետ քննարկել է Արցախի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների:

Քննարկվել են առաջարկներ, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու ծրագրերով,  երկրի առջև  ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներով:

Երկրի ղեկավարը ողջունել է նրանց նախաձեռնողականությունը, նշել, որ Արցախի համար այս դժվարին ժամանակներում խնդիրները կարելի է հաղթահարել միայն բաց ու կառուցողական քննարկումների միջոցով:

--00--ԿԿ