Հովտաշենի ջրանցքից փրկարարները ճոպանների միջոցով տղամարդու դի են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Դեկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմանում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ նշված տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստթվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկության՝ մահացածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։  

--00—ԼՄ

Տեսանյութեր