Քանաքեռ-Զեյթունում դիտարկվել է սննդի և առևտրի 25 տնտեսվարող, հայտնաբերվել՝ 2 խախտում

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

դիտարկում

Նոյեմբերի 30-ի երեկոյան ՀՀ ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանմանը, անցկացվել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Վերահսկողություն է կատարվել 25 տնտեսվարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն:

Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են ոչ միայն Երևանի կենտրոնի, այլև ՍԱՏՄ Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները:

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 --00—ՄՀ