Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ստորագրվել է համագործակցության «Ճանապարհային քարտեզ»

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Սանկտ Պետերբուրգ կատարած պաշտոնական այցելության ընթացքում նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ ստորագրեցինք Երևան և Սանկտ Պետերբուրգ քաղաքների միջև 2021-2025թթ․ համագործակցության ճանապարհային քարտեզը, որը ներառում է հանրակրթության, մշակույթի, առողջապահության, քաղաքային այլ ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երկու գործընկեր, հարազատ քաղաքների միջև հարաբերությունների զարգացումը և խորացումը մեր առաջնահերթությունների թվում է։

Պարոն նահանգապետին հրավիրեցի մոտակա ժամանակներս հյուրընկալվել Երևանում»,- գրել է քաղաքապետը։

 --00—ՄՀ

Տեսանյութեր