Գուցե ամպեր չեն կուտակվում Սյունիքի գլխին, այլ ոմն մեկի վախի նոպան է սաստկացել. Գեղամ Նազարյան

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Գեղամ Նազարյան

Սյունիքի գլխին կարկտաբեր ամպերը կուտակվում են. Առուշ, Մխիթար, Մենուա, Արթուր, հիմա էլ Աշոտ Երկաթ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կամ գուցե ամպեր չեն կուտակվում Սյունիքի գլխին, այլ ոմն մեկի վախի նոպան է սաստկացել։

Կալանավորես, չկալանավորես, քո դատավճիռը Երկնքում վաղուց է կայացել։ Ամեն ինչ արա, որ դատավճիռդ էս երկրի վրա կայանա, որ այն դատավճիռը գոնե մեղմվի»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր