Վրաստանը եղանակային պատճառով փակել է Լարսի ճանապարհը բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

լարս

Վրաստանի ոստիկանությունը չորեքշաթբի որոշում է ընդունել ծանր եղանակային պայմանների պատճառով փակել Լարսի հատվածում փակել Ռազմավրացական ճանապարհը բեռնատար մեքենաների համար Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով հնարավոր չէ ապահովել բեռնատար տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը Ռազմավրացական ճանապարհով, ուստի և Վրաստանի սահմանապահ ոստիկանության կողմից որոշում է ընդունվել չորեքշաբթի 07:50-ից փակել այն Լարսի հատվածում», - ասված է հաղորդագրության մեջ։ 

Հայաստանն ու Վրաստանն իրենց բեռները Ռուսաստան կարողանում են ուղարկել միայն Լարսի հատվածով։

--00—ԼՄ

Տեսանյութեր