Ավստրալիայի Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

․

Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է նախագիծը, որը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը՝ ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Բանաձևը հարգում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրը և կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պահպանել իր պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան ստորագրող երկիր՝ ճանաչելով Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանությունը 1915-1923 թվականներին հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ:

--00--ԱՀ