«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

Ամբերդ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Ամբերդ»  պատմամշակութային արգելոցը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար։

«Պատճառը եղանակային պայմաններն են։ Հայցում ենք մեր բոլոր այցելուների ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում։

--00--ԱՀ