ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24 News
Նոյեմբերի 30-ին, ժամը 15։19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի Գինևան Ոպանյան փողոցի տներից մեկի մոտակայքում անասնակեր է այրվում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է մոտ 2 տ անասնակեր:
--00--ԱԹ