Լոռիում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նվազել են

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

դատախազություն

ՀՀ Լոռու մարզում ան­չա­փա­հաս­նե­րի շրջա­նում հանցավոր ի­րա­վա­խախ­տում­նե­րի կան­խար­գե­լման, դրանք  ծնող պատ­ճառ­ների ու պայ­ման­նե­րի վերացման ուղղությամբ դատախազական գործառույթների իրացման արդյունավետությունը գնահատելու նպատակով ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել են այս տարվա առաջին 9 ամիսներին կատարված աշխատանքները և վերլուծվել են անչափահասների հանցավորության հիմնական միտումները:

Պարզվել է, որ 2021թ. ա­ռա­ջին ինը ա­միս­նե­րի ըն­թաց­քում Լո­ռու մար­զում ար­ձա­նագր­վել է 19 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 17 հան­ցա­գոր­ծութ­յան դեպք: 2020թ. նույն ժամանակահատվածում ար­ձա­նագր­վել էր 38 ան­չա­փա­հա­սի կող­մից կա­տար­ված 34 հան­ցա­գոր­ծութ­յուն: Այսինքն  կրկնակի նվազել են ինչպես կատարված հանցավոր իրավախախտումների դեպքերը, այնպես էլ այդպիսիք կատարող անչափահասների թիվը:

Նվա­զու­մը կրում է ոչ միայն քա­նա­կա­կան, այլ նաև ո­րա­կա­կան բնույթ՝ հաշվի առնելով, որ ե­թե 2020թ. ըն­թաց­քում ար­ձա­նագր­վել է ան­չա­փա­հաս­նե­րի կող­մից կա­տար­ված ծանր (ա­ռող­ջութ­յա­նը դի­տա­վո­րութ­յամբ ծանր վնաս պատ­ճա­ռե­լու և բնա­կա­րան ա­պօ­րի­նի մուտք գոր­ծե­լով գո­ղութ­յուն կա­տա­րե­լու) հան­ցա­գոր­ծութ­յան 4 դեպք, ա­պա 2021թ.՝ ան­չա­փա­հաս­նե­րի կող­մից ծանր հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ կա­տա­րե­լու դեպ­քեր չեն ար­ձա­նագր­վել:

Բացի այդ, եթե 2020թ. զգա­լի են ե­ղել նաև ան­չա­փա­հաս­նե­րի կող­մից մի­ջին ծան­րութ­յան հան­ցա­գոր­ծութ­յուն­ներ կա­տա­րե­լու դեպքերը, ո­րում մե­ծա­մաս­նութ­յուն է կազ­մել խմբով պա­հես­տա­րան­ներ ու շի­նութ­յուն­ներ ա­պօ­րի­նի մուտք գոր­ծե­լով կա­տար­ված գո­ղութ­յուն­նե­րը, ապա ընթացիկ տարվա ա­ռա­ջին ինը ա­միս­նե­րի ըն­թաց­քում ան­չա­փա­հաս­նե­րի կող­մից խմբով և­ ա­պօ­րի­նի մուտք գոր­ծե­լով հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի դեպ­քեր չեն գրանց­վել:

Լոռու մարզում անչափահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ կատարված հանցագործությունների նվազման այս էական ցուցանիշները մեծապես պայմանավորված են իրավասու մարմինների կողմից վերջին շրջանում կատարված նախականխիչ միջոցառումներով, այդ ուղղությամբ աշխատանքներն առավել համակարգված, ներդաշնակ ու հետևողական դարձնելու համար մարզի դատախազության նախաձեռնությունները, անչափահասների հետ անմիջական հաղորդակցության, բացատրական-ուսուցողական աշխատանքներում դատախազների ուղղակի ներգրավվածությունը:

Մասնավորապես, անցնող տարվա ընթացքում մարզի դատախազության դատախազներն այցելել են Բազում գյուղի միջնակարգ դպրոց,  Ալավերդի քաղաքի թիվ 12-րդ և Վանաձորի թիվ 16 և թիվ 27 հիմնական դպրոցներ, Վանաձորի «էվրիկա» հատուկ դպրոց, որտեղ հանդիպումներ են ունեցել բարձր դասարանների աշակերտների հետ:

Դատախազներն աշակերտներին ներկայացրել են անչափահասներին բնորոշ մի շարք հանցատեսակների և զանցատեսակների դեմ տարվող պայքարի միջոցները: Անդրադարձ է կատարվել դանակ կամ առողջությանը վնաս պատճառող այլ առարկաներ, ապօրինի կերպով զենքեր կրելու, թմրամիջոցների ա­պօրինի շրջանառության, անձի կյանքի և առողջության, ինչպես նաև սեփա­կանության դեմ ուղղված հանցագործությունների համար նախատեսված քրեական պատաս­խանատվությանը:

Դպրոց­նե­րի տնօ­րի­նութ­յանն ու ման­կա­վար­ժներին ա­ռա­ջարկ­վել է շեղ­վող վար­քա­գիծ դրսևո­րած, դա­սըն­թաց­նե­րից պար­բե­րա­բար և­ ա­ռանց հար­գե­լի պատ­ճառ­նե­րի բա­ցա­կա­յող ա­շա­կերտ­նե­րի նկատ­մամբ սահ­մա­նել ա­ռա­վել հսկո­ղութ­յուն և­ ան­չա­փա­հա­սի վար­քագ­ծում բա­ցա­սա­կան դրսևո­րում­ներ հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցել Լո­ռու մարզ­պե­տա­րա­նի, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տա­կից­նե­րի հետ:

Չնայած ձեռնարկվող միջոցառումներին՝ անչափահասներին վերաբերող քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունից հետում է, որ մարզում ե­րի­տա­սարդ­նե­րի, հատ­կա­պես ան­չա­փա­հաս­նե­րի մոտ դեռևս պահ­պան­վում է սա­ռը զենք կրե­լու ա­րա­տա­վոր սո­վո­րույ­թը, ո­րի պայ­ման­նե­րում շարունակում է մեծ մնալ չնչին պատ­ճա­ռով վի­ճա­բա­նութ­յան արդյունքում ծանր հետ­ևանք­ների առաջավման հավանականությունը:

Հաշվի առնելով այս հանգամանքները, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների հիման վրա ՏԻՄ-երի, ու­սհաս­տա­տութ­յուն­նե­րի, իրավապահ մարմինների և մարզպետարանի միջև փոխ­հա­մա­գոր­ծակցված աշխատանքը, պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումները շարունակելու, ինչպես նաև կյան­քի դժվա­րին ի­րա­վի­ճակ­նե­րում գտնվող ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նութ­յան, վեր­ջին­նե­րի կող­մից նման ի­րա­վի­ճակ­նե­րում հայտն­վե­լը կան­խար­գե­լե­լու ուղ­ղութ­յամբ արդ­յու­նա­վետ քայ­լեր ձեռ­նարկ­ելու, հա­կա­սո­ցիա­լա­կան վարք դրսևո­րած ան­չա­փա­հաս­նե­րի հա­մար այ­լընտ­րան­քա­յին (վե­րա­կանգ­նո­ղա­կան) ար­դա­րա­դա­տութ­յան մշակ­ման գոր­ծուն ծրագ­րեր իրականացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը գրություններ է հասցեագրել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և Լոռու մարզպետին՝ ըստ իրենց իրավասությունների, նշված ուղություններով միջոցառումների արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով:   

--00—ՄՀ

Տեսանյութեր