Ադրբեջանում կործանվել է ռազմական ուղղաթիռ․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Տարածարջան

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքներ կատարելու ժամանակ։ Ուղղաթիռը կործանվել է Գարահեյբաթի ավիացոն վարժարանում։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից և Գլխավոր դատախազությունից։

Ավիավթարի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։ Տեղի ունեցածի կապակցությամբ սահմանապահ ծառայության և դատախազության կողմից կատարվում է հետաքննություն։

--00--ԿԿ

Տեսանյութեր