COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 262,2 միլիոնը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

կորոնավիրուս

 COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 262 միլիոն 202 հազար 422։ Վարակի տարածման սկզբից ի վեր COVID-19-ով պայմանավորված հիվանդություններից մահացել է 5 միլիոն 207 հազար 764 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 48 միլիոն 437 հազար 955 COVID-19-ով վարակված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 778 հազար 601-ի:

Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 34 միլիոն 587 հազար 822-ի, վարակման հետևանքով մահացածների թիվի այս երկրում կազմել է 468 հազար 980 մարդ:

Վարակակիրների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է,  որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 22 միլիոն 84 հազար 749 հիվանդացած, նրանցից մահացել է 614 հազար 376 մարդ:

--00—ՄՀ

Տեսանյութեր