Արագածոտնի մարզում բախվել են Ford Transit-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վերջինս հայտնվել է դաշտում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

նիվա

Արագածոտնի մարզում,  նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել ժամը 12:45-ի սահմաններում Սադունց գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 51-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած Ford Transit մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 58-ամյա Պետրոս Պետրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Լ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

--00—ՄՀ