ԼՂ-ում էլեկտրահաղորդման գծերի են վերականգնվել․ խաղաղապահներն ապահովել են աշխատանքի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ռուս

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի երկայնքով 20 կմ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ Նիկիտինի՝ ռուսական խաղաղապահ զորախումբը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման անվտանգությունն ապահովելու համար։

«Էլեկտրահաղորդման գծի այս հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծով, այդ կապակցությամբ վարչակազմը դիմել է մեր հրամանատարությանը՝ վերականգնման աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,- պարզաբանել է նա, ապա հավելել, որ լրացուցիչ միացվել է ճանապարհային լուսավորության ավելի քան 150 լամպ։

Լեռնային Ղարաբաղի շրջանների անվտանգության ապահովման խնդիրների կատարման նպատակով կազմվում է ժամանակացույց:

--00—ԼՄ

Տեսանյութեր