Ադրբեջանը փորձում է Հայաստանի ամրությունը, Երևանի պատասխանը շատ կարևոր է․ ՄԳԻՄՈ-ի դոցենտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

«Հիմա խնդիրը որևէ կողմի զիջումը չէ։ Խոսքն այն մասին է, թե ինչպես անել, որպեսզի նախորդ պայմանավորվածություններն աշխատեն և կողմերը իրար վստահելու հիմք ունենան», - այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական տեսությունների ամբիոնի դոցենտ Կիրիլ Կոկտիշն՝ անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բանակցություններին։  

Նրա կարծիքով, հիմա տարածաշրջանում գործողությունների առևտուր է տեղի ունենում, որի ժամանակ Ադրբեջանը ստուգում է Հայաստանի ամրությունը։ Այստեղ կարևոր է Երևանի պատասխանը՝ ցուցադրել, որ չարժե ստուգել իր ուժը։

«Հաղորդակցության ուղիների բացումը Ռուսաստանի համար կարևոր է նրանով, որ թույլ է տալիս խաղաղ կարգավորման գործընթացն իրականացնել կայուն վիճակում», - նշել է Կոկտիշը՝ հավելելով, որ կոնֆլիկտի լուծումը հնարավոր է՝ չնայած իր պատմական ծագմանը։

Այդպիսի օրինակ եղել է ԽՍՀՄ շրջանակում, երբ չնայած դարավոր թշնամությանը, հաջողվեց խաղաղ գոյակցությունը։ 

Քաղաքագետն անդրադարձել է նաև Բաքու-Անկարա հարաբերություններին՝ նշելով, որ թուրքական գերիշխանությունը կարող է անհանգստացնող գործոն դառնալ Ադրբեջանի համար, որն այնքան էլ հետաքրքված չէ Անկարայի հետ խոր ինտեգրացիայով։ Հետևաբար, երբ խաղաղություն լինի, Բաքուն կգիտակցի այս փաստը։

Մանրամասները՝ տեսանյութում։