Սաակաշվիլին լքել է նիստերի դահլիճը. բժիշկները թույլ են տվել նիստին մասնակցել 1,5-2 ժամից ոչ ավել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Սաակաշվիլի

Թբիլիսիի քաղաքային դատարանում անցկացվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը: Սաակաշվիլին հայտարարել է, որ ընդմիջումից հետո նիստի շարունակությանը չի մասնակցի: Նա հայտնել է, որ սեփական կամքով լքում է նիստերի դահլիճը, նշել` բժիշկներն իրեն տեղեկացրել են, որ կարող է նիստին ներկա լինել միայն մեկուկես-երկու ժամ:

Սաակաշվիլին դատական նիստի ընթացքում ավելի քան մեկ ժամ ելույթ է ունեցել: Դատական նիստն ընդմիջվել է։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով լսումներն ուղեկցվել են շենքի մուտքերի մոտ ընդդիմության ակտիվիստների և ոստիկանների միջև բախումներով։

--00--ԱԹ