500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում մաքրապատված և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում:

Ներքին Խնձորեսկում միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և Կենսաբանների հայկական միություն / Armenian Society of Biologists-ն:

Արշավն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:

--00--ԿԿ

Տեսանյութեր