Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

բիշարյան

Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 22-ի ԲԴԽ-99-Ո-282 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարեն ԲԻՇԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում։

--00—ՄՀ