Լոնդոնում ՌԴ դեսպանն անհանգստացած է Գերմանիայում բրիտանական զորքերի տեղակայմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Աշխարհ

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կելինը հայտարարել է, որ Գերմանիայում բրիտանական զորքերի տեղակայումը չի նպաստի երկու երկրների միջև ռազմական լարվածության թուլացմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանը նշել է, որ բրիտանական զորքերի հերթական տեղափոխությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի սահմանին, տեղավորվում է վերջին տարիներին նշմարվող քաղաքականության տրամաբանության շրջանակներում: