Փորձում ենք չարի պարիսպը կոտրել, կստացվի, թե ոչ՝ կախված է ժողովրդի իմաստությունից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Մեր քաղաքացիներն իրականում գիտակցում են ինչ է տեղի ունենում մեզ հետ, սակայն նրանք վստահություն չունեն ոչ մեկի հանդեպ։ Ես իրենց հասկանում եմ, մանավանդ երբ 2018-ից հետո կորսվեց վստահության կապիտալը։ Այս մասին 24News-ին ասաց փաստաբան, «Ազատագրական Շարժման» նախաձեռնության հիմնադիրներից Արա Զոհրաբյանը, անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված ակցիայի մասնակիցների սակավամարդությունը։

«Մենք փորձում ենք արթնության կոչ անել, փորձում ենք հասկանալ, որ այս քարն այնքան ծանր է, որ որևէ մեկը միանյակ չի կարող հանել։ Փորձում ենք չարի պարիսպը կոտրել, կստացվի, թե ոչ՝ կախված է ժողովրդի իմաստությունից»-նշեց Զոհրաբյանը։

Նշենք, որ այսօր «Ազատագրական Շարժումը» Հանրապետության հրապարակից ուխտագնացության երթ է անում դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։