Իրանի ԱԳ նախարարը Սոչիի եռակողմ հանդիպումը համարել է կարևոր քայլ՝ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Քաղաքական

Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։

Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ այն համարելով կարևոր, արդյունավետ և կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Բայրամովն էլ կարևոր էլ է երկու երկրների և հարևան մյուս երկրների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։