Ադրբեջանի կողմից հայատյացությունը երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու քաղաքականություն է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24 News

ՄԻՊ

 

Սան Ֆրանցիսկոյում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ փաստաբան Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) ուղեկցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Հայ առաքելական եկեղեցի և Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:

«Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով: Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին, հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է», - նշել է ՄԻՊ-ը:

Թաթոյանի խոսքով` այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է` դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածվում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։

«Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ», - հավելել է ՄԻՊ-ը:

--00—ՄՀ

Տեսանյութեր