Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, բայց խոսվեց միջանցքից. հանդիպում ենք Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Քաղաքական

Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացնում է՝ այսօր՝ ժամը 16։00-ին հավաք են անցկացնելու Հանրապետության Հրապարակում։

«Բոլորդ լսել եք երեկվա հանդիպման բաց մասը, և այն արդեն իսկ խնդրահարույց է։ Չեմ խոսում կուլիսային քննարկմանն մասին, որտեղ բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ակնհայտ էր Պուտինի ամփոփիչ խոսքում։

Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին։ Սա բանավոր պայմանավորվածությամբ մեր ուշադրությունը շեղելու գործընթաց է»,-գրել է Հովսեփյանը։