Միջազգային հանրությունը ցածր հետաքրքրվածություն ունի Արցախյան գործընթացի կարգավորման հանդեպ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Քաղաքական

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկվա հանդիպման անտարբեր և սուղ լուսաբանումը միջազգային մամուլում նույնպես փաստում է այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը շատ ցածր հետաքրքրվածություն ունի մեր տարածաշրջանի կամ Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի մասին:

Պետք է լավ աշխատանք տանել նաև միջազգային հարթակներում, բայց չմոռանալ, որ հույսներս մենք ենք ու մեր սարերը»: