Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից․ Շարմազանովը՝ Փաշինյանի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

շարմազանով

Կապիտուլյանտը ոչ մի բառ չասեց Արցախի անկախության ,ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման եւ նույնիսկ կարգավիճակի անհրաժեշտության մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Իրեն բնորոշ լղոզված ձեւակերպում տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման վերաբերյալ,բայց ոչ մի խոսք չարտաբերեց Հիմնարար սկզբունքների ու այդ թվում ինքնորոշման իրավունքի մասին։

Բայց փաստորեն համաձայնվեց առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հստակեցման ու իրացման սահմանների դելիմիտացիա իրականացնել։

Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից»։

 --00—ՄՀ

Տեսանյութեր