Իզմիրում շարունակվել են Թուրքիայի կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 26,  24 News

թուրքիա

Թուրքիայի Իզմիր քաղաքում Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան (DİSK) նոյեմբերի 25-ին հերթական բողոքի ակցիան է արել՝ հրաժարականի կոչ անելով կառավարությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Կոնֆեդերացիայի Էգեյան շրջանի ներկայացուցիչ Մեմիշ Սարըն բոլոր աշխատավորներին և պաշտոնյաներին կոչ է արել գործադուլ սկսել՝ նշելով, որ վերջին տնտեսական զարգացումների պատճառով աշխատավորն էլ ավելի է աղքատանալու։

Ակցիայի ընթացքում հնչել են «կառավարության հրաժարական», «համընդհանուր գործադուլ, համընդհանուր դիմադրություն», «Արդարություն և զարգացում» կուսակցություն՝ գերեզման, ժողովուրդ՝ իշխանության» և այլ կարգախոսներ։

«Բավական է արդեն, ցանկանում ենք գոյատևել։ Գործազրկությունը, թանկությունը, գնաճը, կոմունալ ծախսերը կոտրում են մեր մեջքը»,-բողոքել է Մեմիշ Սարըն։

--00—ՄՀ