Քերոբյանը մեկնում է Մինսկ․ կկայանա հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

քերոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նոյեմբերի 24-26-ը Բելառուս  է գործուղվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Բելառուսի Հանրապետությունում (Մինսկ) կայանալիք Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 24-26-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը՝ համաձայն հավելվածի:

2. Վահան Քերոբյանի, Արթուր Մարտիրոսյանի, Դավիթ Սահակյանի, Արմեն Այվազյանի, Լիլիթ Սարոյանի և Արթուր Պետրոսյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Արմեն Ղևոնդյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման
ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի
Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

4․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:  

--00—ՄՀ