Իմ մրցակիցը Սպիտակում Փաշինյանն է. Գագիկ Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

«Իմ քաղաքական մրցակիցը Փաշինյանն է, չնայած իր քաղաքական թիմակիցները փորձում են դա թաքցնել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Սպիտակ համայնքի ղեկավարի թեկնածու Գագիկ Սահակյանը:

Նրա խոսքով, նման մոտեցումը ճիշտ չէ, որովհետև այս ընտրություններն իշխանության համար կռիվ չէ։ Սա  ներհամայնքային ընտրություն է, որտեղ կարևորվում է համայնքի զարգացումը, իսկ ուժեղ և զարգացած համայնքը հետագայում կարող է վճռել նաև իշխանության հարցը:

Բանախոսի պնդմամբ, չնայած այս ընթացքում որևէ ուղղակի ճնշում կամ ճնշելու փաստ չունի, բայց արձանագրվում են դեպքեր, որոնք  վկայում են իր թիմակիցների վրա ճնշումների մասին։ Ի դեպ, նրանցից երկուսն ինքնաբացարկ են ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում: