Կառավարությունից հաստատեցին՝ Փաշինյանը մեկնում է Սոչի՝ հանդիպելու Պուտինի և Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

մեկնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սոչի, որտեղ նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին 24News-ին հայտնել են ՀՀ կառավարությունից։

Ավելի վաղ հանդիպման մասին հայտարարություն էր տարածել նաև Կրեմլը՝ տեղեկացնելով, որ կնախանշվեն հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանք հաստատելու համար։

--00—ԼՄ