Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «MWC Barcelona 2022» ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24 News

էքսպո

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 2022թ․փետրվարի 28-ից մարտի 3֊ը կայանալիք «MWC Barcelona 2022» ցուցահանդեսի մասին: 

Միջոցառումը նախատեսված է հեռահաղորդակցության էկոհամակարգերի, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերությունների և ոլորտը համակարգողների համար: 

«MWC Barcelona 2022» ցուցահանդեսին ոլորտային հայկական ընկերությունները հնարավորություն կունենան հանդես գալ «ARMENIA» միասնական տաղավարի ներքո և լավագույնս ներկայացնել իրենց արտադրանքն  այս հեղինակավոր հարթակում։ 

Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ հանձնաժողովի կողմից:  

Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 03.12.2021թ հետևյալ հղումով՝ հայտ

«MWC Barcelona 2022» ցուցահանդեսն անցկացվում է GSMA գագաթնաժողովի շրջանակում, որը կապի ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ իրադարձություններից է:  Այս հեղինակավոր հարթակում հանդիպում են  համաշխարհային առաջատար ընկերությունների և պետական կառույցների ներկայացուցիչները՝ քննարկելու կապի ոլորտի առաջընթացը և գտնելու ապագայի վերաբերյալ լավագույն լուծումները:

--00--ԱԹ