Չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանը նվիրեց իր առաջին գավաթը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Սիմոն Մ

Ծանրամարտի՝ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանը նվիրեց երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած՝ իր առաջին գավաթը: Այս մասին հայտնում են Զինվորի տան վերականգնողական կենտրոնից:

Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:

«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասաց Սիմոն Մարտիրոսյանը: Խոստացավ աշխարհի խաղերից հետո կրկին այցելել Զինվորի տուն, «…բայց… միայն ոսկե մեդալով»,- պարտավորեցրին տղաները:

գավաթ

--00--ԱԹ