Հրետանիով էին խփում, բայց գյուղում խուճապ չկար․ Իշխանասարը՝ թշնամական թիրախում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

24News-ն այցելել է երեկ ադրբեջանական հարձակման թիրախ դարձած Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Իշխանասար բնակավայր, որը քիչ հեռու է գտնվել մարտական գործողությունների վայրից։
Զրուցեցինք բնակիչների հետ՝ տեղում տիրող իրավիճակը հասկանալու համար։

Բնակիչներից մեկն ասաց, որ կրակոցների ձայները հստակ լսվում էին գյուղում։ «Թողնեի՞նք, փախնեի՞նք, Հայաստանի ողնաշարը Զանգեզուրն է, ի՞նչ պիտի լիներ մեր Զանգեզուրի վիճակը», - նշեց նա։

«Գյուղացիները բոլորը տեղում են, չեն փախել»,-ասաց Իշխանասարի մեկ այլ բնակիչ։ Նա նշեց, որ կրակոցների ձայները երեկոյան արդեն դադարել էին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական բախումները դադարեցվել էին ռուսական կողմի միջնորդությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։