Սպանություններ կլինեն, Նիկոլը քաղաքացիական պատերազմի է տանում. Վահան Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

«Բարդ սխեմաներ ման մի եկեք, ամեն ինչ ավելի քան պարզ է․ թշնամին հարձակվում է, իր թշնամությունն անում է, հայկական կողմը, կամք չցուցաբերելով, գերի է հանձնվում և դիրքեր է զիջում, վերջ, ուրիշ բան չկա»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը:

«Այս վիճակը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի Հայաստանի ներսում, նիկոլների, նիկոլասերների և իմ նման հայրենասեր մարդկանց միջև, ընդհուպ չեմ բացառում, որ լինեն սպանություններ։ Նիկոլն ասում է՝ նախկինները 30 տարի չեն հզորացրել բանակը, թալանել են և այլն։ Դու՛ ի՞նչ ես արել, ա՛յ կապիտուլյանտ, դու այս մեկ տարուց ավելի է՝ իշխանություն ես, ի՞նչ ես արել, ինչո՞վ ես հզորացրել բանակը։ Նախկինում չկար այսպիսի բան, որ թուրքը քայլելով գա և գերի վերցնի, հենց Նիկոլն է հասցրել բանակն այս օրվան, որ զինվորը չի կրակում, որ հերոսություն է համարում գերի հանձնվելը»,-ասել է Բադասյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: