Դիմակավորված անձինք «Հայփոստ»-ից գողացել են զինվորների համար հանգանակված գումարը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

 

Նոյեմբերի 17-ին գողության դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմանում դիմակավորված 2 քաղաքացի Էրեբունի վարչական շրջանում Սասունցի Դավիթ 6 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 008 մասնաճյուղի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և ձեռքներին եղած մուրճով կոտրել են սեղանին դրված  հանգանակությունների համար ապակե տարան և այնտեղից հափշտակել գումարի մի մասը։ Նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ տեսախցիկը արձանագրել է այդ պահը։ Հանգանակությունների համար ապակե տարայում հավաքված գումարը «Հայփոստ»-ը, ավանդույթի համաձայն, ուղարկում է զինվորներին:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ նրանք եղել են մարզական գլխարկով, իսկ դեմքները փակած է եղել պաշտպանիչ դիմակով: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է տեղի ունեցել գողությունը:  

--00—ԼՄ