Թալանել են նախկին թաղապետ «Կադիլակ Սերոժի» տունը. գողացել են Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

85

Հայաստանի քննրական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած Երևանի բնակիչ՝ 63-ամյա Սարգիս Հովհաննիսյանի ահազանգի փաստով, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ այդ օրը Ս. Հովհաննիսյանը հայտնել է Շենգավիթի ոստիկաններին, որ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան մուտքի դուռը բացելու միջոցով մտել են ներս և այնտեղից գողություն կատարել։

Աղբյուրը նաև գրում է, որ Ս. Հովհաննիսյանը հանրությանն ավելի շատ հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականվամբ, ով նախկինում աշխատել է նաև որպես Շենգավիթի թաղապետ։ Նրա տանից գողացել են նաև այս տարի Արցախի Հանրապետության նախագահի կողմից որպես պարգևատրում նրան տրված չեխական արտադրության 9 մմ տրամաչափի ատրճանակը։  

--00—ԼՄ