Պուտինը Ռաիսիին տեղեկացրել է ԼՂ-ում հրադադարն ապահովելու ուղղությամբ արվող քայլերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Ռաիսիին տեղեկացրել է ԼՂ-ում հրադադարն ապահովելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցների մասին:

«Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հրադադարի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցները», - հայտնում են Կրեմլից:

--00--ԱԹ