400 հոգով ադրբեջանցիները մի հենակետի վրա են եկել. 15 հոգով ի՞նչ պիտի անեն, բանակցություններ են գնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

«Սահմանային զարգացումներ չեն լինի, բայց սահմանային միջադեպերը շարունակվելու են տարբեր տեղերում, մինչև սահմանազատման աշխատանքներն իրականացվեն»,- այս մասին 24News-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն՝ անդրադառնալով երեկ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում՝ ադրբեջանցիների ներխուժման հանգամանքին:

«Ծառայողական քննություն է ընթանում, թե ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիերը 400 հոգով եկել են մեր հենակետի վրա, հանել են այն և իրենք էլ հիմա այնտեղ չեն: 400 հոգով մի հենակետի վրա են դուրս եկել, 15 հոգով ի՞նչ պիտի անեն, դուրս են եկել  բանակցությունների միջոցով հարցը լուծել մինչև սահմանագծում և սահմանազատում իրականացվի»,- ընդգծեց պատգամավորը: 

Մանրամասները՝ տեսանյութում։