Վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24 News  

․

Հայաստանի տարածքում վերաբացվել են «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի բոլոր մասնաճյուղերը: Այս մասին տեղեկացնում են ընկերության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք՝ պիցցերիաները փակվել էին նոյեմբերի 5-ից, երբ հայտնի դարձավ, որ մի քանի տասնյակ մարդիկ տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ թունավորման ախտանիշներով:

--00--ԱՀ