Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

--00—ԼՄ